20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», – ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք մեծ ոգևորությամբ են սպասում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը չափազանց կարևոր է երկու երկրների համար էլ։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ Լը Դրիանը նշեց, որ Ֆրանսիան շատ ակտիվ ներգրավված էր դրա կայացման գործում.
«Այս համաձայնագիրը լիովին համապատասխանեցված է Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունների հետ, և դուք միակն եք, որ այսպիսի գործակցություն պիտի ունենաք ԵՄ հետ»։

Նա ադրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգելով.
«Ֆրանիսան վճռական է շարունակելու իր  դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովի համամիտ ենք այս հարցում՝ ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով։

Ես մշտապես իրազեկվում եմ դեպքերի վերաբերյալ, և մենք կպաշտանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ այս հարցի լուծման ուղղությամբ ու կհաստատի խաղաղություն ու կայունություն», – ասաց Ժան Իվ Լը Դրիանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ