23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էտ մարդը, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին

«Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին, որ նա իր քարոզները Հայաստան բերի: Փաշինյանին ճանաչելով՝ վստահեցնում եմ, որ նա նման բան թույլ չի տա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով աշխարհահռչակ երաժիշտ գեյ Էլթոն Ջոնի Հայաստան այցին և ԼԳԲՏ համանյքի մասով նրա հայտարարություններին՝ ասաց ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:

«Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էտ մարդը: Դե, բայց եկել, եկել է: Դա էլ էտ տեսակն է, եկեք մի քիչ հանդուրժող լինենք: Մեր ազգին հարիր չի նմաններին պրոպագանդելը, բայց եկելա ու կգնա: Նրան ընդունել են, որպես աշխարհահռչակ երաժիշտ, որովհետև հյուրընկալ ազգ ենք ու հո չէինք վռնդելու:Քիմ Քարդաշյանին էլ ընդունեցինք: Նա էլ այլասերվածության սիմվոլ է: Դրեցին շրջապատեցին, ասեցին՝ Ցեղասպանություն է քարոզում: Ես դեմ եմ, որ Ցեղասպանությունը ինչ-որ մերկ հետույքով քարոզվի, բայց աշխարհի կարգ է: Նա էլ եկավ ու գնաց: Մենք պետք է պինդ լինենք, որ թույլ չտանք նման բաները ներմուծվեն Հայաստան»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ