19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Ասատրյանն Էջմիածնի հետ ի՞նչ գործ ունի. Մանվել Գրիգորյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներան Մանվել Գրիգորյանն ասում է, որ ԱԱԾ-ն շատ լավ է անում, որ կոռուցպիոն բացահայտումներ է հայտնաբերում: «Լավ են անում, բա եկել են, որ տենց բաներ անեն, հո չեն եկել կոռուպցիա սարքեն, եկել են նաաբառոտ, դեմն առնեն բացահայտեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը, ապա հավելեց. «Հազար անգամ բացահայտել են, հազարավոր բաներ են բացահայտել: Կյանքի ձևն է՝ մեկը գողանում է, մեկը բռնում»:

Նա համաձայն չէ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման շուրջ հնչող քննադատություններին:  «Լավ էլի… զինվորական է, բանակի առաջին օրվանից ծառայության է եղել ասյ տղան, եկել, հասել է, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է, գլուխն աշխատում է, ֆիզիկապես՝ առողջ, գլուխը՝ թարմ, մարդն առանց աշխատելու ոչ ոք բարոյական իրավունք չունի գնահատական տալու»:
Ինչ վերաբերում է Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հայտարարություններին, թե Էջմիածինն ազատագրելու է Գրիգորյանի ստրկությունից, Մանվել Գրիգորյանն ասաց. «Արթուր Ասատրյանն Էջմիածնի հետ ի՞նչ գործ ունի, Շվեյցարիայի բնակիչ է, բացահայտելու բան ունի, թող բացահայտի, հենա ԱԱԾ-ն ու ոստիկանությունը բացահայտում են»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ