25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճանաչում եմ նրան, բոլորին եմ ճանաչում. Օհանյանը՝ գլխավոր շտաբի պետից

«Այսօրվա իշխանությունը, ժողովուրդը, անելու են ամեն ինչ, որ մթնոլորտը փոխվի, օրինականությունը հաստատվի, ստեղծվեն պայմաններ ժողովրդի արարման համար: Կարծում եմ, որ երիտասարդ ավյունը բերելու է հաջողության: Ինչ էլ լինի, որքան էլ քննադատեն՝ փորձառության մասին խոսեն, ասել եմ ու ուզում եմ ասել, որ եթե այս երիտասարդները կարողացան համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը լուծելու են»,- այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Օհանյանն ընդգծեց. «Ճանաչում եմ նրան, բոլորին եմ ճանաչում, հարգում եմ բոլորին, բայց նշանակումները չեմ մեկնաբանում, դա ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է»:

Քաղաքականություն վերադառնալու մասին Օհանյանը չցանկացավ խոսել՝ նշելով, որ որոշում չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ