19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքը թող 22-ին պատրաստվի, ես էլ հայտարարում եմ այս տարվա մեջ. Միքայելյանը՝ ՀՀԿ-ին

«Մենք կարողացել ենք հասնել այս օրվան, ու բոլորս գիտակցաբար պետք է մոտենանք ամեն ինչին: Այսօրվա համախմբվածությունը պիտի հիմք հանդիսանա թռիչքի»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով լուրերին, թե ինքը նշանակվելու է Կոտայքի մարզպետ՝ ասաց. «Ես մնալու եմ Ազգային ժողովում»: 

Իսկ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, թե իրենք արտահերթ ընտրությունների կարիք չեն տեսնում, պատրաստվում են 2022 թ ընտրություններին՝ Սասուն Միքայելյանն ասաց.

«Ինքը թող 22-ին պատրաստվի, ես էլ եմ հայտարարում եմ այս տարվա մեջ: Այսօրվա Ազգային ժողովը ոչ լեգիտիմ է, ժողովուրդը պիտի նորմալ Ազգային ժողով ընտրի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ