17 Հունվարի, Հինգշաբթի, 2019

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ

unnamed

Ավելի քան 100 հեծանվորդներ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

«Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես մասնակցում է բոլոր համապետական տոներին. «Մեր այս նախաձեռնությամբ քարոզում ենք ոչ միայն առողջ ապրելակերպ ու հեծանվային մշակույթը, այլեւ առհասարակ հեծանվային փիլիսոփայությունը, որն իր մեջ ներառում է շատ-շատ դրական լիցքեր, եւ հուսով ենք՝ մեր այսօրվա միջոցառումը ոչ միայն քաղաքին կհաղորդի տոնական շունչ, այլեւ շատերը կվարակվեն հեծանվային վարակով»։

Նա նաեւ նշեց, որ Երեւանն իդեալական քաղաք է հեծանիվ վարելու համար, սակայն պետք է որոշակի նախապայմաններ ստեղծել հեծանվային երթեւեկությունն է՜լ ավելի անվտանգ կազմակերպելու համար։

Հեծանվային երթին մասնակցում էին Երեւանի եւ մարզերից ժամանած հեծանվորդներ։ Արշավը մեկնարկելուց առաջ բոլոր հեծանվորդները ծանոթացվեցին երթի կանոններին։

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ