19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ մտերիմները չեն լինելու արտոնյալներ, այնպես որ խնդրում եմ առիթներ ման չգալ»

«Ես խնդրում եմ իմ ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, չեն լինելու նախկին արատավոր երևույթները, իմ մտերիմները չեն լինելու արտոնյալներ, այնպես որ խնդրում եմ՝ որևիցե առիթներ ման չգալ տեղավորվելու այս կամ այն տեղում»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վերահսկողության ծառայության նորանշանակ ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց՝ կառավարությունն ու հարակից բոլոր կառույցները լինելու են առողջ, առանց որևէ մեկի «դաբրոյի»: Ինքը Սանասարյանը փորձելու է այնպես անել, որ ասի՝ հաջողություն, կոռուպցիա, դու այլևս չկաս: Ուսումնասիրություններ լինելու են նաև պետական բուհերում՝ նրա տեղեկացմամբ:

Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու, կպատասխանի բոլոր հարցերին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ