19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«10 տարի հետո քո վրա ի հայտ կգա այդ փչացածությունը»

«ՀԱԿ-ը պաշտոններ չի ուզում: Մենք մասնակցել ենք ցույցերին էլ և խանդով չենք վերաբերվում, մենք գտնում ենք, որ այս հեղափոխությունը շատ մեծ պատմակա հեղափոխություն էր, ժամանակը պիտի սրա գնահատականը տա,  սա ազատագրում էր նույնիսկ ներքին թշնամիներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյան

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե վենդետաներ չեն լինելու, ապա Մալխասյանն ըդնգծեց. «Վենդետա պետք չի, բայց օրենքով պետք է պատասխան տան, թալանածներին պետք է պատժել, եթե նախորդներին չես պատժում, 10 տարի հետո քո վրա ի հայտ կգա այդ փչացածությունը, հիմա Նիկոլը շատ դժվարին կացության մէջ է, որովհետև իշխանություն չունի, և մենք բոլորս պիտի նրան անկեղծորեն ասենք իր սխալները»:

Իսկ արտահերթ ընտրության ՀԱԿ-ի մասնակցության մասին Վարդան Մալխասյանն ասաց.« ՀԱԿ-ը կմասնակցի նոր ընտրություններին, քանի որ ինստիտուցիոնալ կազմակերպություն է, իսկ միակուսակցականությունը բերում է լճացման, և եթե ազատ ու արդար ընտություններ լինեն, նոր խորհրդարանը կունենա քաղաքական տրամաբանության լիարժեք արտացոլանքը:

Տա աստված, որ շուտ կազմակերպվեն այդ ընտրությունները, ժամանակը իշխանությունների օգտին էլ չի ախատում, անկման է բերելու վարկանիշի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ