24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով

Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած վերջին զանգի տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համերգով: Տոնախմբող շրջանավարտներին միացել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել ու իր բարեմաղթանքներ է հղել շրջանավարտներին:

Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայկական էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ երեկո և եզրափակվել տոնական հրավառությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ