20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայերն ամենախելացին են. “BBC”-ն` հայկական շախմատի մասին /վիդեո/

ՀՀ շախմատի հավաքականն 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Այս օրերին աշխարհի բոլոր ծայրերում հայերի շուրթերից այս արտահայտությունն է հնչում: Հայերի ինտելեկտի մասին ոչ միայն հայերն են խոսում:

“BBC” լրատվական գործակալությունը դեռեւս 2009-ին, երբ շախմատի մեր հավաքականը 2-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, ռադիոհաղորդում է պատրաստել` նվիրված Հայաստանի հավաքականի կրկնակի չեմպիոն դառնալուն:

Հաղորդման ընթացքում “BBC”-ի լրագրողը նշում է, որ Հայաստանն առաջին հերթին  հայտնի է  քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը, սակայն ժամանակակից աշխարհում այն եւս ունի ներկայանալու եւ հպարտանալու պատճառ, այն է` լինել ամենաինտելեկտուալ խաղի արքան աշխարհում:

“Հայերն ամենախելացին են: Միգուցե, դա օդի կամ ջրի պատճառով է”,-եզրակացնում է “BBC”-ի լրագրողը:

http://www.bbc.co.uk/radio/player/p004j7zg

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ