24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ընթացիկ զարգացումներին, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններին:

Այս համատեքստում կարեւորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորը՝ առանց Հայաստանի համար կտրուկ շրջադարձերի: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ գործադիր իշխանական եւ խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնության տանդեմը պետք է անի հնարավորը՝ Հայաստանի ավելի ժողովրդավար ու ապահով ապագան կերտելու համար:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հանձնաժողովի նախագահը նշել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում՝ որոշումներ կայացնելու գործում Արցախի ժողովրդի ներգրավմամբ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ