29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

2952895

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։

«Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, ամբողջությամբ գտնվում են արդեն ատոմակայանում։ Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի և հունիսի 1-ից արդեն սկսի վերակառուցումը», – նշեց Գրիգորյանը։

Վերանորոգումից հետո Մեծամորի ատոմակայանը կգործարկվի մինչև 2028 թվականը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ