25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել:

Բացի դրանից, հաշվի առնելով քրեական գործ հարուցելու հիմքերի հայտնաբերմանն օժանդակելու հարցում «Հետք»-ի արտահայտած պատրաստակամությունը՝ դիմել ենք խմբագրությանը՝ տրամադրելու չարաշահումների փաստերի վերաբերյալ իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությունը՝ նաև դրանցով օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- գրել է Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ