19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Առաջին հանրապետության շնորհիվ է, որ կա երրորդը (տեսանյութ)

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝  Հանրապետության տոնը: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ հաղթական օրվա խորհրդին և դասերին: Նրա գնահատմամբ՝ այդ օրհասական պահին ժողովրդի բնազդը կարծես վերակենդանացավ:

Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել և նշեց՝ Արցախյան շարժման արդյունքում, նաև ԽՍՀՄ փլուզման օբյեկտիվ հանգամանքների հետևանքով, Արցախյան պայքարի արդյունքում ստեղծվեց Հայոց երրորդ անկախ Հանրապետությունը, որը 1991 թ. սեպտեմբերի 21-ին իր իրավական ձևակերպումը ստացավ հանրաքվեի միջոցով: Մինասյանը նշեց՝ եթե չլինեին առաջին հանրապետությունն ու պետականությունը, չէին լինի նաև խորհրդային ու երրորդ հանրապետությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ