16 Հունվարի, Չորեքշաբթի, 2019

Ստեղծվում է «Դիմակայունություն» առցանց գրադարան. 911tert.am

Glxavor-2-1-640x426

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը» ծրագրի շրջանակներում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնակցությամբ ստեղծվում է «Դիմակայունություն» առցանց գրադարան: Գրադարանն շուտով հասանելի կլինի բոլորին ակադեմիայի պաշտոնական կայքում՝ www.cmsa.am:

Ծրագրի հովանավորը Եվրոպական Հանձնաժողովի բնակչության պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունն է:

Առցանց այս շտերամարանում ներկայացված են լինելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործունեություն ծավալող առավել քան 20 պետական, միջազգային, տեղական կազմակերպության ուժերով պատրաստված նյութերը՝ վեց բաժնում. տեսանյութեր, օրենսդրություն, երեխաների համար, ուսանողների համար, ԱՌԿ կրթություն, դիմակայուն համայնք:

Այժմ կատարվում են վերջին շտկումները: «Դիմակայունություն» առցանց գրադարանը կսկսի ամբողջությամբ գործել առավելագույնը մեկ ամսից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վարհամ ԱՎՈՅԱՆԻ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ