16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես «բռնել» վարորդի վախը

«Երեկ ոստիկանության աշխատակիցների հետ բաց քննարկման ժամանակ, հարցրեցի արդյո՞ք որոշ տուգանքներ փոխարինվելու են վարչական տույժի` նկատողության տեսքով, այսինքն` մի քանի անգամ բանավոր նկատողություն է արվում և  նոր դրան հետևում  է տուգանքը: Եվ պարզվեց, որ ընդհանրապես նման հարց չի էլ քննարկվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը:

Պեդանյանի խոսքով, եթե տուգանվելու դեպքում գումար կորցնելու վախը վարորդին չի ստիպում, որ խախտում չկատարի, բանավոր նկատողությունը առավել ևս չի ստիպելու:

Պեդանյանն ընգծեց, որ քննարկման ժամանակ իրենք անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվելու հասարակության ենթագիտակցության մակարդակը բարձրացնելու, վարորդներին խախատումներից զերծ պահելու համար, ինչին ի պատասխան ստացել են ինչ-որ անորոշ պատասխաններ. «Նրանք ասացին, որ անցկացվելու են ինչ-որ միջոցառումներ, բայց ոչ մի կոնկրետ բան չասեցին, բացի մասսայական լրատվամիջոցներով քարոզչությունից: Իսկ մենք գիտենք, որ դա միշտ էլ ասվել է և նոր չէ»:

Հարցին արդյո՞ք «Վարորդի ընկեր» ՀԿ-ն որևէ միջոցառումների ծրագիր առաջարկել է, Դավիթ Պեդանյանը պատասխանեց, որ, այո. «Հիմա կան շատ կրեատիվ լուծումներ, սկսած սոցիալական գովազդներից, ավարտած մասսայական ֆլեշմոբերով, և դրանք պետք է պարտաճանաչ ձևով լուսաբանվի, եթե մենք ընտրում ենք չտուգանելու, այլ սովորեցնելու քաղաքականությունը, ապա պետք է դա անենք շատ ինտենսիվ, այդ դեպքում կհասնենք շատ լավ արդյունքի»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ