25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերը» տուժեցին «Վերջին զանգի» պատճառով

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ մայիսի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառով: Ոստիկանության ուղեկցող գումարտակը գրություն էր ուղարկել դատարան, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված ոստիկանությունը ծանրաբեռնված է, եւ չեն կարող ամբաստանյալներին տեղափոխել դատարան:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է, որ արդեն 5-րդ անգամ է Արշակ Վարդանյանի նախագահությամբ դատական նիստը հետաձգվում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում,  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների հետեւանքով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ