16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարուքյանը պատրաստ է պաշտպանել Արմեն Աշոտյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստ է պաշտպանել առաջին քաղաքական հետապնդվողին: «Աշոտյանի կողմից ներկայացված սահմանադրական նորմերը հետևյալն են, երբ մենք իրավական դաշտում նման խնդիրներ ենք տեսել, օգտվել ենք Հայաստանի ներպետական իրավական համակագից, որևէ բան չի խանգարում Աշոտյանին հավաքել ստորագրություններն ու դիմել ՄԻՊ-ին կամ Սահմանադրական դատարական, իրավապաշտպան կառույցներ: Ես ինքս պատրաստ եմ նրան աջակցել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա՝ խոսելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մասին, թե վարչապետտ մի շարք նորմեր է խախտել՝ հորդորելով Վիգեն Սարգսյանին կարծիքներ չհայտնել և այլն:

Անդրադառնալով Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ստիպում է ուսուցիչնեին ու տնօրեններին դուրս գալ ՀՀԿ-ից, ինչի իրավունքը չունի՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ խոսքը պարտադրաբար ՀՀԿ վկայական ստացածների մասին է. «Դրա ժամանակներն անցել են, մենք չենք պարտադրելու, որ լինեն մեր կուսակցության անդամ և ասվել է, որ կարող են հետ վերադարձնել, եթե ստիպել են, որ անդամագրվեն ՀՀԿ-ին»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի հայտարարության մասին, թե իր օգնականին կալանավորելը վենդետա է, Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե նա կարող է համապատասխան ընթացակարգերով այս հարցին ընթացք տալ. «Բոլոր նրանք, ովքեր մեղավոր կլինեն՝ անկախ նրանից, թե ում եղբայրը կամ օգնականն է, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դա անձնավորված չէ։ Բոլորը օրենքի առջև հավասար են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ