25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե մարդիկ գործարար են ու մեծ կարողությունների տեր, չի նշանակում, որ նրանք գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ մենք պետք է մեր քայլերը համահունչ կազմակերպենք ու չստեղծենք նախադեպ Սահմանադրւթյունից դուրս որևէ քայլ իրականացնել: «Եթե քաղաքական ուժերը կգան որոշման, որ փոփոխություններ պետք է կատարվեն, կկատարվեն: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի իր դիրքորոշումը ներկայացնելու, և դրանք պատրաստ են փոխվել կամ շտկպվել բանակցությունների արդյունքում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխություններից:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ին պետք չեն արտահերթ ընտրությունները, քանի որ չի հաղթահարի անցողիկ շեմը, Բաբլոյանն արձագանքեց, որ ընտրությունները ցույց կտան, թե ով ինչքան ձայն կհավաքի, ինքը ցանկություն չունի կանխագուշակումներ անելու: «Այս պահին որևէ հիմք չկա՝ ցրելու խորհրդարանը»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե կուսակցության առաջնորդի փոփոխություն սպասվում է, թե ոչ, ինչին Բաբլոյանը պատասխանեց.  «Նման բան չենք քննարկել»:

Նա նաև չհամաձայնեց, որ սրված հարաբերություններ կան կառավարության կամ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, թե կոռուպցիոներներին կձերբակալեն, ՀՀԿ-ականն ասաց, որ իրենց կուսակցությունում նման մտավախություններ չկան. «Պետք է հարգենք մարդու իրավունքը, այն մարդկանց իրավունքն, ովքեր հարկեր են վճարում ու այս պետւթյունը զարգացնում են, եթե մարդիկ գործարար են ու մեծ կարողությունների տեր, չի նշանակում, որ նրանք գող են կամ ավազակ, նշանակում է, որ նրանք ավելի մեծ ներդրում ունեն երկրի զարգացման համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ