19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ՀՀԿ-ի հետ գանք նորմալ համաձայնության, կարող է՝ հենց աշնանն էլ ունենանք ընտրություններ. Մարուքյան

«Գիտեմ, որ Դանիել Իոնիսյանն է ղեկավարում այդ խումբը, նրա հետ պիտի այսօր խոսենք, վարչապետի հետ խոսել ենք, ներկայացրել ենք մեր մոտեցումները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Առաջնային հարցը տարածքային համակարգն է, որը պետք է հանվի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխություններից:

Ըստ նրա՝ մի շարք խնդիրներ կան, որոնց ևս պետք անդրադարձ լինի:  «Պետք է բոլորն ակտիվ մասնակցություն ունենան ընտրական օրենսգրիք փոփոխություններին»,-նշեց նա:

Հարցին, թե պատկերացնում է, որ այդ ընտրությունները կայանան արդեն աշնանը, Մարուքյանը պատասխանեց. «Պետք է քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով մենք հասնենք համաձայնության, որով կունենանք մեխանիմզ՝ այս գործող խորհրդարանը ցրելու, մինչև այդ պետք է ունենանք հնարավորություն՝ Ընտրական օրենսգիրքն ընդունելու, այսինքն՝ մեզ պետք է քաղաքական լայն կոնսոլիդացիա ու կոնսենսուս այս խնդրի շուրջ: Եթե ՀՀԿ-ի հետ գանք նորմալ համաձայնության, կարող է՝ հենց աշնանն էլ ունենանք ընտրություններ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ