25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Եղբայր, թարգի’ր, բառակույտեր շաղ տալով` հեղափոխական չես դառնա”

Ոստիկանության Երևան քաղաքաքի ծառայության վարչության պետ Կարեն Մովսիսյանը այսօր իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի զարգացումներին: Նա գրել է.

“Մարդ կա իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Զոհերի թիվը բազմապատկվելու է: Արդեն մարտական զենք օգտագործելու համար պաշտոնական հրաման տվեցին Ուկրաինայում: Աստված ձեզ պահապան, չնահանջե’ք”:

Դե արի ու այս դատողության հետ համակերպվի: Եղբայր, հիմա դու խաղաղության կոչ ես անում, թե՞ արյունահեղության… Համ ասում ես` Աստված ձեզ հետ, համ ասում ես` “զադնի չդնե’ք”: Իրոք զարմանում եմ, անկեղծ, զարմանում եմ: Դեռ ավելին` Աստծուն էլ վկայակոչում է դառնալ վկա այդ խելագարությանը: Եղբայր, թարգի’ր, բառակույտեր շաղ տալով` հեղափոխական չես դառնա: Սիրիր մարդուն, որ Աստված էլ քեզ սիրի….”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ