23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ստեղծվել է կարծրատիպ, թե սփյուռքը բարեգործության համար է»

 Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստին հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ հիմնադրամը հայը հային օգնելու գործիք է:

«Տարիներ ի վեր մենք բոլորս լսում ենք հետևյալ արտահայտությունը՝ Սփյուռքի գործոնը օգտագործվում է միայն որպես դրամահավաքի կազմակերպման միջոց, մինչդեռ շատ ավելի մեծ դեր պետք է ունենա Հայաստանի և Արցախի ընդհանուր կայացման համար:

Բարեգործության ոլորտի հետ մեկտեղ կան նաև Սփյուռքի գիտական և պրոֆեսիոնալ ուժը օգտագործելու, ներդրումներ ներգրավելու, հայրենադարձություն կազմակերպելու և այլ ոլորտներ: Իմ խորին համոզմունքն է, որ անցած տարիների ընթացքում այդ նշված ոլորտներում իրականացված աշխատանքները, ցավոք, չեն ունեցել շոշափելի արդյունքներ, ինչի հետևանքով ստեղծվել է կարծրատիպ, թե սփյուռքը բարեգործության համար է:

 Համոզված եմ, որ այն պահից սկսած, երբ նշված բոլոր ոլորտներում իրականացվի հետևողական աշխատանք, այդպիսի կարծրատիպեր չենք ունենա»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ