20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետը

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը 47 տարեկան է, 2017 թվականի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, մինչ այդ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Ավարտել է Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

  • 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
  • Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայություն

  • 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանիհայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
  • 1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
  • 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
  • 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պարգևներ և կոչումներ

  • Գեներալ-մայոր (2010):
  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
  • Արիության մեդալ:
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ