18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատվելու ենք

Նրանք, որ մեղանչեցին առանց Աստծու Օրենքը ճանաչելու, առանց այդ Օրենքի էլ պիտի պատժվեն, իսկ նրանք, որ Օրենքը գիտենալով մեղանչեցին, Օրենքի համաձայն էլ պիտի դատապարտվեն, որովհետև Օրենքն իմացողները չեն, որ արդարանում են Աստծու առաջ, այլ Օրենքը գործադրողները պիտի արդարանան։ Օրինակ՝ հեթանոսները Աստծու Օրենքը չունեն, բայց երբ Օրենքը չունենալով՝ բնականորեն Օրենքի պահանջներն են գործադրում, ուրեմն՝ իրենք են իրենց իսկ Օրենքը։

Այդպիսով, նրանք ցույց են տալիս, որ Աստծու Օրենքի պահանջները գրված ունեն իրենց սրտերում, այդ մասին է նաև վկայում իրենց խիղճը, երբ իրենց դատողությունները հանդիմանում կամ արդարացնում են իրենց։ Այո՛, յուրաքանչյուր ոք իր ունեցած օրենքո՛վ պիտի դատվի այն օրը, երբ Աստված մարդկանց ծածուկ գործերը կդատի Հիսուս Քրիստոսի ձեռքով, ինչպես որ ավետարանեցի ձեզ։

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 2:12-16

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ