19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

ՀՀԿ-ի ուրվականի դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է նոր թիրախ փնտրեն. Աշոտյան

աշոտյան 1

«ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա: Մենք որոշել ենք աջակցել նոր կառավարությանը՝ լինելով կառուցողական ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ի գոյությունը խորհրդարանում, կարծում եմ, որ նոր կառավարության համար մեծագույն առավելություններից մեկն է, որովհետև ձևավորված թիմը կարող է օգտվել ոչ միայն ՀՀԿ-ի  քաղաքական, այլև բովանդակային ու ծրագրային աջակցությունից: Բովանդակային աջակցություն ասելով պետք է հասկանանք, որ աջակցության ձև է բազմակարծությունը, ազատ խոսքը, բանավեճերը, երկխոսությունը»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Այն մարդիկ, որոնք փորձում են ինչ-ինչ ընթացիկ խնդիրների մեղքը դնել ՀՀԿ-ի ուսերին, առնվազն իրենց խղճի առջև ազնիվ չեն, որովհետև մայիսի 8-ից հետո ՀՀԿ-ն չի իրականացրել և չի իրականացնելու գեթ մեկ գործողություն, որը կարող է հարցականի տակ դնել ՀՀ պետական ապարատների գործունեությունը»,- ասաց նա:

Նա շեշտեց՝ ՀՀԿ-ի ուրվականի դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է նոր թիրախ փնտրեն, ավելին՝ առաջարկեց այդ թիրախը փնտրել ՀՀ-ում դեռևս գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների մեջ, հատկապես, երբ հասարակության սպասելիքները մեծ են:

«Ստվեր, առավել ևս քաղաքական ստվեր գոյություն չունի, ՀՀԿ-ն ստվերային կուսակցություն չէ, ՀՀԿ-ն ամենատեսանելի, ամենապետականամետ քաղաքական ուժերից մեկն է հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքում»,- շարունակեց նա:

Նրա խոսքով՝ իրենց իշխանության օրոք էլ ընտրական գործընթացները զարգացնելու, այն ավելի նոր որակի բերելու մասին  խոսել են:

Ըստ Աշոտյանի՝ միջազգային փորձը հուշում է, որ կայծակնային հեղափոխություններից հետո արտահերթ ընտրությունները լավագույն տարբերակը չեն: Նա նկատեց, որ ՀՀ-ում բոլոր պետական մարմինները շարունակում են բնականոն գործունեությունը:

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ