23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտածենք այս մասին քնելուց առաջ

Խաղաղ քունն էլ է Աստված պարգևել մեզ, գոհանանք դրա համար: Մեր հայացքը հառենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ոչ թե մարդուն,  որովհետև զղջալու պատրաստակամությունը այստեղից է սկսվում: Փաստորեն, կյանքում ամենադժվար բանը առաքինի անունը մաքուր պահելն է:

Մեր Տերը Իր Սուրբ անունը տվեց մեզ, որպեսզի պատվով ապրենք այս ժամանակավոր կյանքը և բաց ճակատով ստանանք արդարության պսակը,  իսկ մենք այս աշխարհի վայելքների պատճառով սևացնում ենք այդ  պատվավոր անունը, ու հետո ջանում ենք արդարացնել մեր քայլերը:

Աստված մեր հանգստի համար ստեղծել է անհրաժեշտ քաղցր քունը,  իսկ մենք ձգտում ենք ձեռք բերել արծաթ, ոսկի, հարստություն և  կորցնում ենք այդ հանգիստ քունը: Մենք դասեր քաղելու առաքինությունը չենք ուզում սովորել:

Փրկի՛ր ինձ, գթած, լսիր, ողորմած, 
Մարդասիրաբար ներիր ինձ, ներող, 
Ջնջիր պարտքերս, օրհնեա՜լ: 
Երբ հասնի վերջին օրս թշուառ, 
Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցոյց տուր ինձ դու, Տէ՜ր, 
Երկնաւորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի, 
Յուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգեւիր: 
Քա՜ւ լիցի, թէ դու, ո՛վ բարեբանեալ, որ փրկութիւնն ես բոլորի, 
Հիւանդ ոչխարիս դժնդակ գազան եւ մի տաս ուղեկից.

Սուրբ Գրիգոր Նարեկացի

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ