19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Ծանոթացել է Երևանի բնակչուհիների հետ, չարաշահել նրանց վստահությունը

Foto QK (10)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևանի բնակչուհիներից կատարված հափշտակությունների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1970թ., տարբեր ժամանակահատվածներում Երևանում ծանոթանալով կանանց հետ, վերջիններիս ամուսնության առաջարկություններ է արել և վստահություն ձեռք բերելով կատարել հափշտակություններ:

Մասնավորապես՝ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի դեպքում 48-ամյա տղամարդը 2016թ. սեպտեմբերի ծանոթացել է 1971թ. ծնված բնակչուհու հետ, մտերմացել, ամիսներ անց նրանից խաբեությամբ վերցրել է ընդհանուր 3.314.114 ՀՀ դրամի արժողության  ոսկյա զարդեր, որոնք հետ չի վերադարձրել, ինչպես նաև կնոջ բնակարանից գաղտնի հափշտակել է ոսկյա այլ զարդեր ևս՝ այս անգամ կնոջը պատճառելով 2.203.080 ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս:

Երկրորդ դեպքում տղամարդը 2017թ. ապրիլին ծանոթացել է մեկ այլ կնոջ հետ՝ ծնված 1985թ., ում առաջարկել է գրավադրել ոսկյա զարդերը և վարկ վերցնել, որից ստացված գումարի մեծ մասը նա հափշտակել է: Պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նաև կնոջ բնակարանից է կատարել գողություն՝ հափշտակելով դյուրակիր համակարգիչ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ