20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը տեղյա՞կ է

Երեւանի մանակապարտեզներում երեխաներին ընդունելու համար մեծ հերթեր են կուտակվել: Henaran.am-ի ընթերցողը ահազանգում է, որ իր երեխայի համարը 81-ն է, սակայն մանկապարտեզի տնօրենը հուշել է, որ եթե վերադասից մի զանգ լինի, կարող է միանգամից ընդունվել մանկապարտեզ:

“Հակառակ դեպքում հնարավոր է երեխայիս դպրոց գնալու տարիքը հասնի ու այդպես էլ նա մանկապարտեզ չընդունվի”,-ասաց մեր զրուցակիցը: Նշենք, որ մայրաքաղաքի նախակրթարաններ երեխաները անվճար են հաճախում, ինչն էլ հերթերի տեղիք է տվել: Ի դեպ, այս կարգը գործում է միայն մայրաքաղաքում հաշվառում ունեցողների համար:

Henaran.am-ը փորձեց պարզաբանում ստանալ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից: Վերջինս խորհրդակցության էր, եւ վարչության աշխատակցուհին պարզելով, թե ինչու ենք զանգել իր պետին՝ հորդորեց զանգել լրատվության վարչություն: “Այնտեղ ինչ ասեն, կանեք”,-ասաց նա:

Իսկ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ այդպես էլ չկարողացանք խոսել. նա կամ զբաղված էր կամ էլ տեղում չէր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ