20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի հետ կապված հայտարարություններ կան, որ վտանգավոր է անել

«Եթե քաղաքացին մի քանի ամիս հետո տեսնի, որ իր թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, կհիասթափվի հեղափոխությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: 

Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի կառավարությունը: «Շատ լավ երևում է ԿԳ նախարարի աշխատանքը, հատկապես մասնավոր դպրոցների, բոլոնյան համակարգի մասին պատկերացումները: Իհարկե, նոր եկածը միանգամից մտածում է, որ կարող է փոխել, սակայն օրինակ՝ բոլոնյան գործընթացի համար պարտավորություններ է վերցրել երկիրը, բայց մասնավոր դպրոցներում ստուգումները պիտի տարվեն: Դպրոցներում էլիտար խավեր են ստեղծվում, սա ևս պետք է վերացվի: 

ՊՆ Տոնոյանն է շատ լավ տիրապետում իրավիճակին, նաև ԱԳՆ-ն: Բայց պետք է անպայման հուշել իրենց արցախյան հիմնահարցի հետ կապված, որ վտանգավոր հայտարարություններ չարվեն: Այն, որ ինչ ցանկանանք, Արցախը պարտավոր է անել, քանի որ բյուջեի հիմնական մասը Հայաստանն է տալիս, վտանգավոր է ասել: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս ազերիներին այս հարցը շահարկելու: Այն ֆինանսական միջոցները, որ ՀՀ-ն տալիս է Արցախին, դա Արցախինն է, դա մաքսազերծումից է, որ Արցախը չի անում, այլ Հայաստանի սահմանին է արվում: Սա է»,-ասաց մեր զրուցակիցը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ