18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքում մարդագայլ է հայտնվել. մարդիկ վախենում են տնից դուրս գալ /վիդեո/

Բրազիլիայի Սան-Գոնսալո դե Կամպոս քաղաքում գայլի գլխով մարդագայլ է հայտնվել: Այդպես, համենայն դեպս, կարծում են քաղաքի բնակիչները, ովքեր պնդում են, որ իրենց հաջողվել է նկարահանել տարօրինակ արարածին: Քաղաքացիներից մեկն ասել է, որ դեմ-դիմաց հայտնվել է այդ արարածի հետ, եւ վերջինը փորձել է հարձակվել իր վրա, սակայն տղամարդուն հաջողվել է փախչել ու ոստիկանություն դիմել, տեղեկացնում է Вести-ն:

Ոստիկանները տղամարդուն չեն հավատացել ու նույնիսկ ծաղրել են նրան, սակայն շուտով քաղաքի տարբեր բնակիչներից նման բողոքներ են հայտնվել, նրանցից մեկն էլ ասել է, որ նկարահանել է մարդագայլին:

Ու չնայած մարդագայլից ոչ ոք չի տուժել, քաղաքի ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել երեկոյան ժամերին տնից դուրս չգալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ