18 Օգոստոսի, Կիրակի, 2019

«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով

33248051_1662686520434055_5761643716427120640_n

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել Դուշան Տիտելին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման ու Սլովակիայի խորհրդարանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք՝ խորհրդարանականներս, պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսեւորում: Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ, որը դատապարտելի է: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիա-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Դուշան Տիտելին, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալ` հայ բարերար Բագրատ Հակոբյանին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրած նշանակալի ավանդի համար: 33337590_1662686440434063_3304469377079836672_n 33426426_1662686420434065_5911291689963618304_n

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ