24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եղնուկյանը այսօր ազատ կարձակվի՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Կարո Եղնուկյանի  «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:

 Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն: Փաստաբանը պնդում է, որ Եղնուկյանը գտնվում է այնպիսի առողջական վիճակում  որ չի կարող շարունակել մնալ կալանքի տակ:

«Պարզ է, որ նրա հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում: Նրա մեղադրանքը հասկանալի չէ: Անգամ եթե մեղադրանքը հաստատվեր, քրեորեն պատժելի արարքի փաստ չէր լինի»,-նշում է  Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանը հիշեցրեց, որ իրավիճակի փոփոխություն կա և եթե իր ներկայացված միջնորդությունները նախկինում մերժվել են, ապա նոր իշխանության պայմաններում պետք է այլ լինի:

 «Հիմա հավատում ենք, որ արդարադատությունը պետք է ապահովի Եղնուկյանի իրավունքների պաշտպանությունը: Հիմա իրադրություն է փոխվել, գլխավոր դատախազն էլ է դա ասում, ուստի հավատում ենք, որ դատարաններին այլեւս հրահանգ տվող չկա»,-նկատեց Հայրապետյանը:

Կարո Եղնուկյանն էլ իր հերթին հայտարարեց. «Խափանման միջոցն իմ դեպքում անօրինական ձեւով է կիրառվել: Օրենքը պահանջում է, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Եթե կալանքը կիրառվում է չհիմնավորված, անձը համարվում է քաղբանտարկյալ: Այս իշխանություններն իմ իրավունքները չեն խախտել, ի տարբերություն նախորդ իշխանությունների: Իշխանության վերաբերմունքն է բնորոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ»:

Կարո Եղնուկյանն էլ  նշեց, որ նախորդ իշխանություններն իր հանդեպ պատժիչ քաղաքականություն են վարել՝ նպատակ ունենալով խախտել անմեղության կանխավարկածը. «Պատժել են՝ անազատության մեջ պահելով»:

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու, մասնավորապես՝ ռադիոկապ ապահովելու համար:
Դատարանը գնաց խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ