15 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել , դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան. վարչապետ

օսիպյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց տեսանկարահանող ու ու արագաչափ սարքերի գործունեության մասին։ Օսիպյանն էլ ասաց, որ նախարարության հետ քննարկում կայացել է։ «Երբ որ մենք դադարեցրեցինք արագաչափերի գործունեությունը, այդ ընթացքում զոհերի թիվը, կարծես թե, մի փոքր ավելացավ , իսկ երբ որ հայտարարություն եղավ նորից ոստիկանության կողմից, որ արագաչափերը գործում են , քաղաքացիների կողմից ուսումնասիրությմաբ պարզվել է, որ արագաչափերի մասով չի բողոքը , այլ հակառակը, կան քաղաքացիներ, որոնք դիմում են խնդրանքով, որ փողոցներում արագաչափեր տեղադրվեն, այստեղ ամբողջ խնդիրը տեսանկարահանող սարքերի խնդիրն էր »,-ասաց Օսիպյանը։
 
Նա նշեց, որ ՀՀ ոստիկանապետը չբացառեց, որ կարող են լինել վարորդներ, որոնք կօգտվեն ոստիկանության որոշումից ու խախտումներ թույլ կտան։ «Դե, այդ վարորդներին…պետությունը ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար, մենք պետք է փոխենք խնդրի փիլիսոփայությունը , մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»,-ասաց վարչապետը։
 
Վալերիյ Օսիպյանն ասաց, թե տուգանքների համաներման մասին իրենց որոշումից հետո եղել են նաև դժգոհություններ։ «Բարեխիղճ քաղաքացիներն, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները , տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք, բացատրենք եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները»,-ասաց Օսիպյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշու։ «Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել , որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել, հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել , դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել »,-ժպտալով ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով պետք է կայացվի այս հարցով հավասարակշիռ որոշում։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ