15 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Որոշում կայացվեց Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ

ալիկ

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռվել էր Արզումանյանի հարցը բավարարել: Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար եւ «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին:

Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին եւ կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում հանցանքի ծանրության եւ իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու եւ կրկնահանցագործության վտանգի հիման վրա: Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին մինչեւ սեպտեմբերին նրա ազատ արձակվելը՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Ալեքսանդր Արզումանյանը պնդում է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը եւ խախտվել են ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ինչպես նաեւ եւ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ ՀՀ-ում այլևս քաղբանտարկյալներ չպիտի լինեն, Բաղրամյան 26-ից էլ դատավորներին հրամաններ չեն իջեցվելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ