19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քանի միլիարդ ծախսել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով հա՞. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի խոսքով՝ 2010 թվականի հոկտեմբերի 7-ի համապատասխան որոշման Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկրորդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային կենտրոն, որի ողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

«Սակայն ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է ՀԲ-ին Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները վերաբաշխել այլ ուղղություններով։ Վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխության գործընթացը։ Վարկային համաձայնագրի գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց Ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն՝ բժշկական կահույքով և սարքավորումներով հագեցնելուն»,-ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ քանի որ ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար պետական բյուջեով ևս հատկացումներ նախատեսված չեն, ուստի առաջարկվում է այն լուծարել, սակայն, կարևորելով ճառագայթային բուժման կարևորությունը, պլանավորվում է ոլորտի զարգացումն ապահովել մասնավոր ներդրողների կողմից։ Վարչապետը հղում կատարելով նախարարի խոսքին, որ այն երկրորդ փուլն է, հետաքրրքրվեց, թե երբ է եղել առաջին փուլը։

«Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն կոչվող սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»,-ասաց վարչապետը։ Նախարարն արձագանքեց, որ դեռ 2009 թվականից սկսած, երբ որոշում է կայացվել, որ նման ախտորոշման կենտրոն լինի։ «Այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ իրավական ակտերով պետական բյուջիեց ծախսվել է մոտ 2,2 միլիարդ դրամ և 5,4 միլիոն եվրո բելգիական վարկ, որի շրջանակներում ոչ միայն ցիկլատրոն է տեղադրվել, այլև հենց ախտորոշիչ սարքավորումները։

Միջազգային չափանիշներին համաձայն կառուցվել է շենքը, աշխատանքի 95%-ը կատարված է, բայց դրանից առաջ տարատեսակ խոչընդոտների պատճառով գործընթացը չի շարժվել։ Ես ինքս էլ պետք է Ձեզ խնդրեի, որ այդ հարցը մենք լուծենք, տեղյակ եմ նաև, որ ներգրավված են եղել ուրիշ գերատեսչություններ, Ձեր հանձնարարությամբ կարող ենք քննարկել, հասկանալ ինչ լուծումներ կարող ենք տալ։ Այս պահի դրությամբ չի գործում, բելգիական վարկն էլ մարվում է աստիճանաբար»,-ասաց նախարարը։

«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք էնտեղ, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով հա՞»,-արձագանքեց վարչապետ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ խոչընդոտների մասին է խոսում նախարարը։ Նախարարը պատասխանեց, որ բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից վերջացրած մրցույթի հայտարարմամբ, ու «քանի որ աշխատանքն ամբողջությամբ չի կատարվել, հանձնում-ընդունում չի կատարվել»։

«Շատ տարօրինակ պատմություն է, երբ գործի 95%-ը արված է, և փաստորեն, արդեն տասը տարի ոչինչ չի արվել, որ այդ 5%-ն արվի»,-ասաց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրը։ Առողջապահության նախարարը պատասխանեց, որ կցանականար Արդարադատության նախարարության հետ իրավական տեսանկյունից խորհրդակցեր, թե ինչպես կարելի է կենտրոնը սեղմ ժամկետում գործարկել։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չե՞ն հնացել արդյոք այդ սարքերը։ Նախարարը պատասխանեց, որ դրանք երբևէ չեն օգտագործվել, իսկ պահման պայմանները պատշաճ մակարդակում են եղել։ Վարչապետի կարծիքով՝ կարելի է քննարկել նաև այն տարբերակը, եթե ոլորտի շահագրգիռ ընկերությունները հետաքրքրված են, գուցե բաժնեմասերով ընկերություն ստեղծվի, որը նաև օգտվի ախտորոշիչ կենտրոնից ու բուժական մասի աշխատանքի «Համենայն դեպս պետք է ինտենսիվ աշխատել, այդքան գումար արդեն իսկ ծախսված է»,-ասաց վարչապետը։ Հարցը դրվեց քվեարկության, և ընդունվեց միաձայն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ