21 Հունիսի, Հինգշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր

_VAG5787 copy

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ընդհանրապես և հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում  բարեփոխումներ իրականացնելով, դատական համակարգը բարեփոխելով և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով: Այդ համատեքստում դեսպան Քիսլերը Գերմանիայի կառավարության անունից աջակցության է հայտնել նախարարին նշված գործընթացները բարեհաջող իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին  պատրաստակամության համար և նշել, որ նոր կառավարությունը վճռական է կյանքի կոչելու հասարակության սպասելիքները՝ որքան հնարավոր է արագ և որակով: Այդ առումով նախարարը կարևորել է վստահելի, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմների ներդմանը, ինչպես նաև քննարկել պետական ծառայությունները բոլոր բնակավայրեր հասցնելուն ուղղված հարցեր:   

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ