23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ լավ կլինի նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում. նախարար

«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»,- այսօր խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` ի պատասխան հարցի, թե պատաստվում է ստուգումներ իրականացնել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և օբյեկտներում:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ստուգումներ իրականացնել Ռուբեն Հայրապետյանի օբյեկտներում, որի հետ վատ հարաբերություններ ունի, նախարարը հակադարձեց. «Ես պարոն Հայրապետյանի հետ անձնական որևէ վատ կամ լավ հարաբերություն չեմ ունեցել: Իսկ ստուգումներ իրականացվելու են բացառապես բոլոր կազմակերպություններում»:

Անդրադառնալով ԱԻ նախարարի պաշտոնում իր նշանակման շուրջ քննադատություններին՝ պաշտոնյան ասաց, որ դրանց նորմալ է վերաբերում, քանի որ քննադատությունները իրեն մոտիվացնում են:« Իմ խորին համոզմամբ, նախարարը քաղաքական պաշտոն է, որը իրականացնում է իր գործառույթները, այդ իսկ պատճառով, ունենալով երկար տարիների նախարարի աշխատանքային փորձ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ