25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին. վարչապետ

«Պարո՛ն Փաշինյան, Դուք ասել եք, որ այլևս զինվորները ստանալու են անհրաժեշտ բոլոր պարագաները, ծնողները կարիք չեն ունենալու պարագաներ ուղարկել: Ինձ դիմող քաղաքացիները հետաքրքվում են՝ ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը, ի՞նչ նոր պարագաներ են տրվելու, սննդակարգը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ»,-այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին քայլերից մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ այդ հարցը քննարկելն էր: «Ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն:

Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին, կոնկրետացնեն, թե որ զորամասում է, որ մենք արագ արձագանքենք, հետևություններ անենք: ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները: ԶՈՒ շտաբից հավաստիացումներ եմ ստացել, որ ապահովված են բոլոր միջոցները, որ իրենք զինվորներին տան բոլոր պարագաները, որոնք պարտավոր են իրականացնել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ