23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գործընկերության գերակայությունները մնալու են նույնը, որոնք առաջ էր քաշել նախորդ իշխանությունը. Աշոտյան

«Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վավերացվեց Ազգային ժողովի կողմից, այն հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ իր անցումային դրույթներով՝ 80 տոկոսից ավել: Հարցս ուղղում եմ վարչապետին: Թեև ժամանակին բարձր կարծիք չեք հայտնել համաձայնագրի մասին, ամեն դեպքում ակնհայտ է, որ այն կյանքի կոչել է պետք, որի պարտականությունը ձեր կառավարությանն է: Ի՞նչ է արել կառավարությունը, որ համաձայնագրի իրականցումը կյանքի կոչվի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը:

 Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնիսկ մինչև համաձայնագրի ստորագրումը «Ելք» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել ու ստորագրել փաստաթուղթը:

«Դուք գիտեք, որ Հայաստանը վավերացրել է, բայց Եվրամիության երկրների կողմից վավերացման գործընթացը ընթացքի մեջ է: Հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Երեկ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Հույս ունենք, որ ԵՄ երկրները արագ կվավերացնեն փաստաթուղթը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու լայն պատրաստակամություն կա:

Գործընկերության գերակայությունները, ըստ Արմեն Աշոտյանի, մնալու են նույնը, որոնք առաջ էր քաշել նախորդ իշխանությունը: Պատգամավորը նաև ասաց, որ համաձայնագիրը հատվածական կկիրառվի, պետք չէ սպասել ամբողջական վավերացման:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չպետք է անընդհատ դրսի ձեռքին նայեն, թե ինչքան գումար կտան: Նա ասաց, որ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, օֆշորներում էլ կան ռեսուրսներ, հայ ժողովրդի շրջանում էլ: «Մենք Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք, կարողանանք ընտրել, թե ինչ աջակցություն է մեզ անհրաժեշտ, ինչ չափով: Մենք մեր ընտրության մեջ կլինենք մաքսիմալ արժանապատիվ, որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ