20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ոսկե ծիրանը» կայանալու է. նախարար

 ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն, այսօր անդրադառնալով «Ոսկե ծիրան» փառատոնի խնդիրներին, հաստատեց, որ փառատոնը կայանալու է։ «Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ, ու որևէ խնդիր չկա, ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են։ Հետագա համագործացկության հետ կապված կան կետեր, որոնք պետք է վերանայել», – նշեց նա։

Հարցին, թե ինչու ընդունեց նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, Մակունցը պատասխանեց, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է դեռևս 2004 թվականից ու իրեն շահառու կողմ է համարում։ «Երբ ինձ վստահություն հայտնեցին, որ ինձ տեսնում են կառավարության կազմում, ես պատկերացրեցի իմ դերակատարությունը մի շարք առումներով և պատրաստվում եմ հետևողական լինել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ