20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ «Սասնա ծռերը» դատարան չեն բերվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին  շարունակվեց Սասնա ծռերի դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ չեն ներկայացրել, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից:

Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան էին ներգավել, ով գործի նյութերին պետք է ծանոթանա:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստին «Սասնա ծռերի» աջակիցները  փակել էին Արշակունյաց պողոտան և «Սասնա ծռերի» տաս անդամները երեք օր մնացել էին շրջափակված դատարանի շենքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ