20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է 20,285 դեպք, 2016թ.՝ 18,764-ն էին. հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով, ինչը պայմանավորված է լատենտայնության աստիճանով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:

Առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով:
 Նվազել են սպանության փորձերը, ավազակության, բնակարանային գողությունների դեպքերը: Նշված հանցագործությունների դեմ պայքարը, դրանց կանխումը, բացահայտումը դատախազության աշխատանքում առաջնահերթություն են»,- նշեց գլխավոր դատախազը:

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշները ևս աճել են: Դատախազն ասաց, որ 2016թ. 78,5 տոկոս էր, իսկ 2017թ.՝ 83,3 տոկոս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ