19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես երաշխավոր կարող եմ լինել միայն իմ համար. Միհրան Պողոսյան

 «Համապատասխան մարմիններից ակնկալում եմ անաչառություն և համոզմունք եմ հայտնում, որ 1-2 օրվա ընթացվքում ամեն ինչ պարզ կլինի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով իր օգնականի ձերբակալումից։ Հարցին, թե արդյոք առանց իր գիտության իր օգնականը կարող էր նման բան անել, Պողոսյանն արձագանքեց, որ, ճանաչելով իր օգնականին, հույս ունի, որ նա այնտեղ չի գտնվել և տեղի ունեցածը թյուրիմացություն է։

Դիտարկմանը, թե արդյոք ինքը կարող է երաշխավորել, որ իր օգնականն այդ դեպքերին մասնակից չի եղել, Պողոսյանն ասաց. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն իմ համար։ Ես հորոդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաների և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո ամեն ինչ պարզվելու է ,ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը։ Ես ոչ մի կասկած թույլ չեմ տալիս արտահայտելու և հրապարակային որևէ հայտարարություն անելու։ Հորդորում եմ բոլորիս սպասել 1-2 օր, և մենք կունենանք ավելի ինֆորմացիա ու կհասկանանք, թե ինչ է կատարվել»,- հավելեց նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ է ձերբակալվել, ով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ