25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտահերթ ընտրություններ. լինե՞լ, թե՞ չլինել. Փաստ

Հայաստանում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման ժամկետները դեռ հստակ չեն: «Ազատու­թյուն» ռադիոկայանին տված հարցազ­րույցում ՀՀ առաջին փոխվարչւսպետ Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամկետ­ների մասին դեռ չի խոսի:

«Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անց­կացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողով­ները, եթե մենք դրանով ենք գնում ընտ­րությունների, ապա արդյոք դա է մեր ուզածը, արդյոք ՀՀ քաղաքացիները կա­րողանում են այդ մեխանիզմներով, այդ օրենքով իրենց կամքն ամրագրել: Ես այդ­պես չեմ կարծում»,- «Արմենպրես»-ի հա­ղորդմամբ՝ ասել է Արարատ Միրզոյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին Հայաս­տանում արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմքեր չի տեսնում: Աժ փոխնախագահն այս մասին ասել է խորհրդարանում լրագ­րողների հետ զրույցում’ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարա­րությանն ընթացիկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին: «Ես այս պա­հին դրա հետ կապված պատրաստ չեմ պատասխան տալ:

Եթե այդ տրամաբա­նությամբ շարժվենք, մեր երկրում 5 ամի­սը մեկ կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, և մենք ստիպված լինենք ամեն անգամ արտահերթ ընտրություններ անցկացնել: Կքննարկենք, կտեսնենք: Ամեն ինչի համար պետք է լինի քաղաքական և իրավական հիմնավորում: Ես այս պահին դա չեմ տեսնում»,- ասել է Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահն ար­ձանագրել է, որ խորհրդարանում մեծա­մասնություն կազմող ՀՀԿ-ն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն հավելեց, որ գոտկատեղից ներքև հարվածներ չեն պատրաստվում հասցնել: Շարմազանովն ընդգծեց, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն: «Մենք գործելու ենք բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով»,- ընդգծել է Շարմազանովը:

 Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ