25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դիրեկտորը հաստատ մի բան գիտի». Հրապարակ

Նիկոլ Փսսշինյանի կառավարությունն այս­օր կբեմի Աժ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»: ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել. «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն ար­տասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե’ Նիկոլ Փաշինյանը, թէ Արարատ Միրզոյանը հարց էին բարձրաց­նում, որ առաջին փոխվարչապետի ամ­րագրում չկա Սահմանադրությունում, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը հա­կասահմանադրական է, իսկ հիմա Արա­րատ Միրզոյանը մեծ սիրով զբաղեցրել է այդ «հակասահմանադրական» պաշտոնն ու ձայն չի հանում այդ մասին: Մենք իրենց հանգիստ կթողնենք, թող աշխատեն»: Ի դեպ, թերթի տեղեկություններով, ՀՀԿ խորհր­դի վերջին նիստին Սերժ Սարգսյանն ասել է՝ ճանապարհային քարտեզ այս պահին չենք նախատեսում, կարող ենք հազար քարտեզ գծել, բայց զարգացումները կա­րող են ընթանալ հազարմեկերորդ տարբե­րակով.

«Մեր գործողությունները լինելու են իրենց գործողություններից ածանցված եւ բացառապես օրենքի շրջանակներում, չենք խանգարելու, բայցեւ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»: ՀՀԿ-ում վերջին օրերին հասկացել են, որ իրենք «ահագին» կուռ են: ՀՀԿ կանանց խումբը՝ Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, Ջեմմա Բաղդասարյան, նախորդ շաբաթ մեկնել էր Չինաստան՝ հեղափոխությունից տուժած նյարդերը կազդուրելու, բայց վերադարձել են եւ պատրաստ են «պայքարի»: Ավելին՝ ՀՀԿ խորհրդի նիստերից ավանդաբար բա­ցակայող Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, եւ ՍԱՍ-ի Արտակը պարտաճանաչ մասնակ­ցում են դրանց’ մտածելով, որ «դիրեկտորը հաստատ մի բան գիտի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ