18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպասում են վարչապետ Փաշինյանի քայլերին

«Քաղբանտարկյալները մեկ օր առաջ պետք է ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով շուրջ 2 ամիս նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում:

Վոլոդյա Ավետիսյանը նշում է, որ «Սասնա ծռերի» խափանման միջոցը պետք է փոխվի և ընթանա արդար և թափանցիկ դատաքննություն:

«Հաջորդիվ պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականը: Այդ դատախազի պատճառով շատ մարդ է տուժել: Անհաշիվ են նրա ապօրինի վճիռներից տուժածները»,-նշում է Վոլոդյա Ավետիսյանը: 

Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ պահանջ ունի.«ՔԿՀ-ներում շուրջ 4 հազար դատապարտյալ կա: Ես ականատես եմ եղել, թե ոնց են մարդկանց խոշտանգում: Մարդուն դատապարտելը մինչև օրս փող աշխատելու միջոց է եղել: Պայքարելու ենք անմեղ դատապարտված մարդկանց գործերի վերանայման համար»:

Վոլոդյա Ավետիսյանը նշում է, որ իր պայքարը չի դադարեցնելու. «Մենք խաղաղ պայքարի տարբերակ ենք ընտրել և սպասում ենք վարչապետ Փաշինյանի քայլերին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ