24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերսպասումները խնդիր են դառնալու Փաշինյանի համար

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ նոր կառավարությունը տարբեր բլոկներից է, և ասել, որ անփորձ մարդիկ են, չի կարելի: «Օրինակ՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կադրերը հիմնականում փորձառու են, բայց այո, Ելքի կադրերը ժամանակավոր են: Ես կանվանեի այս կառավարությանը փորձնական»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նկատեց՝ վարչապետ Փաշինյանն այնպես պիտի փորձի անել, որ եղած ռեյտինգի կորցնելու խնդիր չլինի: «Մի շարք խնդիրներ կան, գերսպասում կա Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից, իսկ քանի որ բոլոր խնդիրները չեն կարող միանգամից լուծվել, որոշ կորուստներ կլինեն վարկանիշային: Այ սա խնդիր է, իսկ երիտասարդների մասով խնդիր չկա»,-նշեց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ գերսպասումները հնարավոր չէ ապահովել: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Արցախի հարցի վերաբերյալ նոր վարչապետի դիրքորոշմանն, ապա Հակոբյանն ասաց. «Փաշինյանի հայտարարություններն ակնարկում են, որ Մադրիդյան սկզբունքները չաշխատող մեխանիզմ են։ Եվ դրա վառ ապացույցը 2016թ.–ի ապրիլյան պատերազմն էր։

Ըստ էության, վարչապետը հասկացնում է, որ եթե մենք շարունակելու ենք «ձև թափել», թե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում ենք, բայց արդյունքում ունենանք ապրիլյան պատերազմ կամ Ալիևի հայտարարությունը, թե  Երևանն էլ է գրավելու, ուրեմն ժամանակն է դադարեցնել բանակցություններն այս փաստաթղթի շուրջ։ Ու եթե ԵԱՀԿ համանախագահող երկրները կարող են այլ տարբերակ առաջարկել, կարելի է բանակցել դրա շուրջ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ