23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Չնայած մերօրյա «դուխով» ժամանակներում անգամ թեթևամտությունն է երբեմն հերոսության պատրանք ստեղծում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ հարցեր ուղղվեցին: Չնայած խիստ կանխատեսելի հանրային այդրոպեական արձագանքին, ադ հարցերը ուղղվեցին բացառապես մեկ նպատակով՝ հնարավորություն տալու վարչապետի թեկնածուին, ի լուր աշխարհի, ուղղելու, շտկելու մեր երկրի համար առանցքային նշանակության խնդիրների մասին իր կողմից նախկինում արված վիճահարույց և հախուռն հայտարարություններն ու դատողությունները, որոնց չսրբագրումը, հավատացեք, անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ ոչ միայն իր վարչապետության, այլև մեր երկրի հետագա ընթացքի համար:

Իհարկե, մեծ թվով քաղաքական աղմկարարներ շտապեցին այդ հարցերի հեղինակներին մեղադրել «դրսից տղա բերելու» կամ այլ հակապետական մտադրությունների մեջ: Քննադատական մտածողությամբ օժտված ցանկացած մարդու մոտ նման թեթևամիտ դիտարկումները, բնականաբար, միայն ծիծաղ առաջացրեցին: Չնայած մերօրյա «դուխով» ժամանակներում անգամ թեթևամտությունն է երբեմն հերոսության պատրանք ստեղծում:

Ինչևէ. խոսքի ու հայտարարությունների հարթությունում, փաստենք, անհրաժեշտ նվազագույն սրբագրումները կատարվեցին։ Ու դա լավ է։ Փոփոխված խոսքն ու փոփոխված դիրքորոշումը, սակայն, հաստատուն քայլերով ու մտածված որոշումներով ամրապնդման կարիք ունեն:

Հակառակ դեպքում՝ անգամ սրբագրված խոսքն ու փոփոխված տեսակետը վստահություն չեն ներշնչի, եթե չասենք հակառակը՝ էլ ավելի մեծ թեթևամտություն կհաղորդեն վերանայված դիրքորոշմանը:

Քաղաքականության մեջ մանրուքներ չկան. ամենափոքր քայլն էլ քայլ է, իրեն բնորոշ խորհրդանշական բովանդակությամբ: Կադրային նշանակումները ևս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ նաև խորհրդանշորեն, այլաբանորեն են ընկալվում։ Անուշադրության մատնել խորհրդանիշներով տարածվող ազդակները՝ անմտություն է։
Քայլերը պիտի գան ամրացնելու փոփոխված խոսքը։ Դրա այլընտրանքը՝ թեթևամիտ խաբկանքն է, ինչը պետական քաղաքականության պարագայում ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր պատրանք։

Ցանկացած ազդակ գեներացնում է հակադարձ ռեակցիա, հակազդեցություն: Սա քաղաքականության անխախտ օրենք է: Շրջադարձային փուլերում մանկամիտ ազդակները երբեմն դառնում են հակազդեցության կործանարար աղբյուր. համաշխարհային պատմությունն ու մեր ժողովրդի անցած ճանապարհն էլ ասվածի հարուստ վկա:

Գիտակցենք, թե՝ ոչ, մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը անխուսափելիորեն տանելու է պարզունակ աղետի: Վերջին ակնարկի հեղինակը անմահ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ