25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան. Էնֆիաջյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարծում է՝ գյուղացիական վարկերն անմրցունակ են, ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին:«Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան, դրանք, միևնույն է, անհույս վարկեր են և չեն մարվելու», – նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված՝ ոռոգման և բարձր վարկային տոկոսադրույքների պատճառով։ ««Ծառուկյան դաշինքի» կողմից դեռևս նախընտրական ծրագրում առաջարկված կետերի մեջ այդ մասով ևս հստակ լուծումներ են առաջարկվել, մասնավորապես՝ 1 հեկտար ոռոգման ջրի համար այնպիսի մրցունակ գին սահմանել, որպեսզի գյուղացին կարողանա իր տնտեսությունը զարգացնել, ոչ թե գնալ կործանման», – հավելեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ