23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով գնում է, բարով գնա, ով մնում է, բարով մնա. Շարմազանով (տեսանյութ)

«Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը։ Ես սպասում էի, որ դուք գայիք ասեիք՝ ո՞նց եք վերաբերում, որ ընդդիմությունն ասում է 7.5 տոկոսը նկարածա, բայց Ստեփան Մնացականյանը նշանակվել է, այսինքն՝ ընդունում են, որ նկարած չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե  ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ մի շարք չարաշահումներ տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ:

Շարմազանովը շարունակեց. «Կամ գնաք, պարոն վարչապետին կամ փոխվարչապետին ասեք՝ էս որ 6 ամսից ավել է՝ ինչ ասես ասում եք, որ ԵԱՏՄ մեր անվտանգության շահերից չի բխում, ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ թշնական են տրամադրվել, հիմա չեք ասում», – հավելեց Շարմազանովը։

Հարցին, թե իրենք փորձելու են կրկին իշխանություն դառնալ, նա պատասխանեց. «Ցանկացած քաղաքական կուսակցության նպատակն է լինել իշխանության։ Չեմ ասում, իհարկե, մի ամիս հետո, բայց ցանկացած կուսակցություն, որն իր առջև խնդիր չի դրել ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունները, որպեսզի մի օր դառնա իշխանություն, ուրեմն այն կուսակցություն չէ, կամ ֆուտբոլի թիմ է, կամ գարեջրի սիրահարների միություն», – նշեց Շարմազանովը։

Անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խորհուրդներին առ այն, թե ինչպես դպրոցի տնօրենները կարող են դուրս գալ ՀՀԿ-ից՝ Շարմազանովը նշեց. «Կոչ կանեի նրան զբաղվել կրթությամբ և գիտությամբ և չխառնվել մարդկանց ազատ սահմանադրական իրավունքին։ Դպրոցի ուսուցիչ կլինի, հավաքարար կլինի, թե լրագրող կլինի, բացառապես այդ մարդն է որոշում լինել կուսկացական, թե անկուսակցական։ Ցանկացած նախարար պետք է հանդես գա ոչ թե կուսակցություն մտնելու կամ այն լքելու կոչով, այլ պետք է անի իր գործը։ Արայիկին չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ գրագետ մարդ է։ Ի վերջո, դուրս են գալիս, թող դուրս գան։ Ով գնում է, բարով գնա, ով մնում է, բարով մնա»,- նկատեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ